Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իսրայելն Ադրբեջանին զինում է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»

«Իսրայելն Ադրբեջանին զինում է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»
07.04.2016 | 14:32

Տեղեկատվական տեխնոլոգիաներում առկա մեծ ներուժը Հայաստանը պետք է կիրառի ռազմական ոլորտում: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Եղած սխալների շտկման ժամանակն է: Ակնհայտ է, որ պատերազմը բարձր տեխնոլոգիական ոլորտ է անցնում. երկու կողմից կիրառվում են, օրինակ, անօդաչու թռչող սարքեր: Սա ավելի մտահոգիչ է դառնում, քանի որ մեր կորուստների զգալի տոկոսը կապ ունի հենց Ադրբեջանի կողմից կիրառված դրոնների հետ: Պատերազմը դուրս է գալիս որակական նոր մակարդակի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետի խոսքով` «Սմերչ»-ի ամեն զարկն, օրինակ, Ադրբեջանի համար կազմում է 1,5 միլիոն դոլար, սակայն միշտ չէ, որ կարողանում է կորուստներ հասցնել այդ զարկով: «Եկել է ժամանակը ներգրավելու ՏՏ ոլորտի մասնագետներին»,- նշեց նա` հավելելով, որ Ադրբեջանը ռազմական գնումներ է կատարում ոչ միայն Ռուսաստանից, այլև Իսրայելից:
«Իսրայելն Ադրբեջանին զինում է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, ինչը լուրջ խնդիր է մեր բանակի համար»,-շեշտեց Սամվել Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ